ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենան բախվել է ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավոր. Shamshyan.com

11:00 • 19.10.22

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում 30-ամյա Սերյոժա Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Վարորդին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հետազոտման նպատակով տեղափոխել են հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։