Ռուսաստանը կխստացնի միգրացիոն վերահսկողությունը

22:47 • 19.10.22

Ռուսաստանի իշխանությունները փոփոխություններ կկատարեն օրենսդրության մեջ, որով կխստացվի միգրացիոն հսկողությունը, չորեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Պատրուշևը հավելել է, որ իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին հանձնարարվել է բացահայտել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին, որոնք օգտագործում են միգրացիոն ուղիները ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, հանդիպմանը զգալի ուշադրություն է դարձվել նաև օտարերկրյա քաղաքացիների սոցիալ-մշակութային հարմարվողականությանը, նրանց երեխաներին ռուսական հանրակրթական ծրագրերի ուսուցմանը։