Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակն այս տարի շնորհել է Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին

21:14 • 19.10.22

Եվրախորհրդարանի՝ Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակի այս տարվա դափնեկի, գրում է bbc.com-ը։ 

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգում կայանալիք արարողության ժամանակ։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մացոլան ասել է, որ ուկրաինացիներն այսօր պայքարում են արժեքների համար, որոնց անկեղծորեն հավատում են։

«Անցած ինը ամիսների ընթացքում Եվրախորհրդարանը և ամբողջ աշխարհը տեսել են, թե ինչպես են ուկրաինացիները հերոսաբար պաշտպանում իրենց երկիրը, իրենց ազատությունը, իրենց տներն ու ընտանիքները: Բայց Ուկրաինայի ժողովուրդը նաև վտանգում է իր կյանքը հանուն Եվրոպայի՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց մենք հավատում ենք՝ ազատություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Ոչ ոք ավելի արժանի չէ այս մրցանակի: Այն նախատեսված է այն ուկրաինացիների համար, որոնք կռվում են ճակատում, և նրանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել, և նրանց համար, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին: Բոլոր նրանց համար, ովքեր բարձրանում են կռվելու: Ես գիտեմ, որ Ուկրաինայի խիզախ ժողովուրդը չի հանձնվի, ոչ էլ մենք կհանձնվենք»,-ասել է Մացոլան:

Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը շնորհվում է ամեն տարի և համարվում է ԵՄ մարդու իրավունքների գլխավոր մրցանակը։ Այն հիմնադրվել է Եվրախորհրդարանի կողմից 1988 թվականին, այն տրվում է մարդկանց և հասարակական կազմակերպություններին «աշխարհում մտքի ազատության, մարդու իրավունքների պայքարում բացառիկ ներդրման համար»։ Մրցանակի դրամական ֆոնդը 50 հազար եվրո է։