Հոկտեմբերի 19-ին ժամը 15:30–ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

12:29 • 20.10.22

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին ժամը 15:30–ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հոկտեմբերի 18-ից՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: