Օշական գյուղի տներից մեկի ավտոտնակում հրդեհ է բռնկվել․ այրվել են «Mercedes-Benz»-ի բեռնախցիկը, մեկ մոտոցիկլետ և ավտոպահեստամասեր

07:56 • 20.10.22

Հոկտեմբերի 20-ին, ժամը 00։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Ամատունու փողոցի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։46-ին, մարվել՝ 01։05-ին։ Ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, մեկ մոտոցիկլետ և կուտակած ավտոպահեստամասեր։