Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Լավրովի կնոջ, դստեր և փեսայի նկատմամբ

21:14 • 20.10.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ պատժամիջոցների մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։

Ուկրաինայի պետության ղեկավարի կայքում հինգշաբթի հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ 10 տարի ժամկետով անձնական պատժամիջոցներ են կիրառվել Մարիա Ալեքսանդրովնա Լավրովայի (ծնված 1950 թ.) և Եկատերինա Սերգեևնա Վինոկուրովայի (ծն. Լավրովա, ծնված 1983 թ., նկատմամբ։  Դրանք նախատեսում են 13 սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ ակտիվների արգելափակում և հողերի ձեռքբերման արգելք։

Նմանատիպ պատժամիջոցներ են սահմանվել նաև Լավրովի փեսայի՝ Ալեքսանդր Վինոկուրովի (ծնված 1982 թ., գործարար, «Մարաթոն գրուպ»-ի նախագահ) նկատմամբ։