ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ հերքումը

11:10 • 21.10.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։