Լոռու մարզում Opel-ը վրաերթի է ենթարկել Պորտուգալիայի քաղաքացի հեծանվորդին, նա հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռաին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկներն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:










