Կարևոր հանդիպում ունեցանք Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ․ Իշխան Սաղաթելյան

18:27 • 22.10.22

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը նախօրեին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  Իշխան Սաղաթելյանը։

« Նախօրեին կարևոր հանդիպում ունեցանք Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Սաղաթելյանը։