Իրկուտսկում կործանված Սու-30-ի օդաչուները կարող էին թռիչքի ժամանակ կորցրած լինել գիտակցությունը
Նախօրեին Իրկուտսկում կործանված Սու-30 ռազմական ինքնաթիռի օդաչուները կարող էին թռիչքի ժամանակ կորցրած լինել գիտակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։
Նշվում է, որ դրա պատճառը կարող է լինել թռիչքի համար թթվածնի բալոնների պատրաստման սխալը։ Այս վարկածի պաշտոնական հաստատում դեռևս չկա։
«Ըստ նախնական վարկածի՝ թռիչքի ժամանակ ինքնաթիռի անձնակազմը գիտակցության կորուստ է ունեցել... Թթվածնի բալոններում մնացած ազոտը կարող էր հանգեցրած լինել անձնակազմի գիտակցության կորստի»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հոկտեմբերի 23-ին Իրկուտսկի Նովո-Լենինո միկրոշրջանում Սու-30-ը բախվել է բնակելի շենքին։ Վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ մահացել են։
Ինքնաթիռը կատարում էր փորձնական թռիչք՝ առանց զինամթերքի։










