Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

11:09 • 24.10.22

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Այցի շրջանակում նախատեսվում են Հասանովի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն Թուրքիայում Saha Expo ցուցահանդեսին։