Մահացել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը մահացել է 69 տարեկանում սրտի կաթվածից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը։
Քարթերը ղեկավարել է Պենտագոնը 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի հունվարը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք։
Նշենք, որ Քարթերը Իրաք ներխուժման կողմնակիցն էր, ինչպես նաև թույլ տվեց տրանսգենդերներին ծառայել բանակում:










