Օշական-Աշտարակ ավտոճանապարհին «Mercedes Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, բռնկված հրդեհի հետևանքով վարորդը և անչափահաս ուղևորները մահացել են. ՔԿ

16:46 • 26.10.22

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են քննչական և վարութային գործողություններ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 19։30-ի սահմաններում Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝  վարորդը և նրա անչափահաս ուղևորները  տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: