Մասկը հայտարարել է, որ դարձել է «գլխավոր թվիթը»

23:55 • 26.10.22

Իլոն Մասկը թարմացրել է Twitter-ի իր պրոֆիլի նկարագրությունը, այժմ նա «գլխավոր թվիթն» է։

«Chief Twit»,- գրել է Մասկը Bio բաժնում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մասկն արդեն այցելել է սոցցանցի շտաբ-գրասենյակ, որի գնման ավարտը սպասվում է ուրբաթ օրը։

Նա պատրաստվում էր ձեռք բերել Twitter-ը 44 միլիարդ դոլարով։