Սերբիայի նոր կառավարությունը պարտավորվել է Կոսովոն պահել երկրի կազմում
Սերբիայի նոր կառավարության անդամները՝ վարչապետ Անա Բռնաբիչի գլխավորությամբ երդմնակալության արարողության ժամանակ խոստացել են Կոսովոն և Մետոհիան պահել երկրի կազմում։
Բռնաբիչը ավելի վաղ պատգամավորներին ասել էր, որ Սերբիայի նոր կաբինետի «կարմիր գծերը» լինելու են արտաքին և ներքին քաղաքականության անկախ որոշումների ընդունումը և սերբ ժողովրդի պահպանումը Կոսովոյում և Մետոհիայում։
Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցելը մնում է պաշտոնական Բելգրադի ռազմավարական նպատակը, որը միևնույն ժամանակ ազդակներ է ստանում ԵՄ-ից, որ հետագա առաջընթացը կախված է երկու հարցից՝ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ, և արագ ու վերջնական համաձայնագիր կնքել Պրիշտինայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։










