Հայտնի է՝ որ ակումբի երկրպագուն է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

10:19 • 26.10.22

Ըստ NY Times-ի՝ Ռիշի Սունակը «Սաութհեմփթոնի» երկրպագու է։ Դրա ապացույցը քաղաքական գործչի թվիթն էր, երբ «Սրբերը» գլխավորեցին Պրեմիեր լիգայի աղյուսակը 2020 թվականի նոյեմբերին.

«32 տարի պահանջվեց, բայց սպասելն արժեր: Հիմա հուսանք, որ ամեն ինչ այդպես կմնա որքան հնարավոր է երկար»,- գրել էր Սունակն այն ժամանակ:

Ռիշի Սունակը նաև 2022 թվականի օգոստոսին խոստովանել էր, որ եթե չլիներ քաղաքականությունը, նա կերազեր «Սաութհեմփթոնի» մարզիչ դառնալ։

Այս պահին «Սրբերը» 12 միավորով 16-րդն են Պրեմիեր լիգայում: