ԿՀՎ տնօրենը գաղտնի այցելել է Ուկրաինա և հանդիպել Զելենսկու հետ. CNN
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հոկտեմբերի սկզբին այցելել է Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ։
Այս մասին CNN-ին հայտնել է երկու լավատեղյակ աղբյուր։
«Այնտեղ նա վերահաստատել է ԱՄՆ-ի պարտավորությունները՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, մասնավորապես հետախուզական տեղեկատվության շարունակական փոխանակման միջոցով», - ասել է աղբյուրներից մեկը:
CNN-ի զրուցակիցները հրաժարվել են ավելի շատ մանրամասներ հաղորդել Բերնսի ուղևորության մասին, որի վերաբերյալ պաշտոնապես չի հաղորդվել։










