Լավրովն ու Արարատ Միրզոյան հեռախոսազրույց են ունեցել

19:28 • 27.10.22

 

Այսօր տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հռախոսազրույցը։

ԱՅս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։

Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստմանն ու առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ շփումներին առնչվող հարցեր։