Ալեն Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը

22:44 • 28.10.22

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը։ ԱԺ նախագահը գրառում է արել Թվիթերում․

«Ես խստորեն դատապարտում եմ Սան Ֆրանցիսկոյում Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում անխոհեմ հարձակման հետևանքով վիրավորված հարգարժան Փոլ Փելոսիին»,- գրել է Ալեն Սիմոնյանը։