Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պահանջել է, որ իրեն դիմեն «սինյոր վարչապետ»
Ջորջա Մելոնին, ով դարձել է Իտալիայի առաջին կին վարչապետը, պնդում է, որ իր նոր պաշտոնում իրեն դիմեն ինչպես դիմում էին տղամարդ վարչապետներին: Նախարարություններին ուղարկված շրջաբերականում նշված է, որ վարչապետին պետք է դիմել որպես «սինյոր նախարարների խորհրդի նախագահ»:
Մելոնին միշտ հրաժարվել է տղամարդկանց համար սահմանված պաշտոնների անվանումները կանանց համար նախատեսված տարբերակով փոխելուց:










