Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

08:55 • 28.10.22

Հոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ճանապարհը երկկողմանի փակվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։

Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: