Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերն ավելացել են
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրում չափազանց հաճախ են քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքեր գրանցվում։ Նախագահի ելույթը հեռարձակվել է PBS հեռուստաալիքով։
Տվյալ հայտարարությունը Միացյալ Նահանգների առաջնորդն արել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա իրականացված հարձակման ֆոնին։
«Սա զզվելի է։ Այն տեղ չունի Ամերիկայում։ Չափազանց շատ է բռնությունը, քաղաքական դրդապատճառներով բռնությունը։ Չափազանց շատ է ատելությունն ու ագրեսիան», - նշել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ հարձակվողը նույն խոսքերն է բղավել, ինչ և անցյալ տարվա հունվարին Կապիտոլիումի գրոհի մասնակիցները. «Որտե՞ղ է Նենսին»: Բայդենի խոսքով՝ ինքը չի կարող երաշխավորել այս խոսքերի իսկությունը, սակայն իրեն այդպես են հաղորդել։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին երկիրը պառակտելու համար՝ մանրամասնելով, որ հանրապետականների որոշ հայտարարություններ «քայքայում են երկրի քաղաքական մթնոլորտը»։










