Խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ, անվերապահորեն վստահում եմ մեր վարչապետին. Լոռու մարզպետ

10:37 • 29.10.22

Խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ: Այս մասին ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Հարցին՝ խաղաղության պայմանագրի որ տարբերակն է ավելի նախընտրելի իր համար, նա պատասխանեց. «Այդ հարցերն ինձ չի ուղղված: Ես պատասխանատու չեմ այդ հարցերի համար, դրա համար կա ԱԳՆ»:

Նավստահություն հայտնեց, որ այս իրավիճակում կարող է խաղաղություն հաստատվել. «Ես հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»: