Հնդկաստանում 184 մարդ տեղափոխող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ (տեսանյութ)
Հնդկաստանում ինքնաթիռի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ օդանավում եղել է ավելի քան 180 ուղևոր:
Բռնկումը դարձել է զանգվածային տարհանման պատճառ:
Հայտնի է, որ Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանից դեպի տեխնոլոգիական կենտրոն Բանգալոր այս օդանավով 184 մարդ էր տեղափոխվում: Ինքնաթիռը նոր էր սկսել թռիչքուղուց օդ բարձրանալը, երբ նկատվել է հրդեհը, որն էլ ստիպել է օդաչուին ընդհատել թռիչքը:
Ուղևորների նկարահանված անհավանական կադրերը ցույց են տալիս այն պահը, երբ ինքնաթիռի կողքից դուրս են գալիս վառ նարնջագույն կայծեր և բոցեր:
Հնդկաստանի ավիացիոն կարգավորիչը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ IndiGo ավիաընկերության օդանավի շարժիչը բռնկվել է:










