Առաջխաղացում, զինդատախազի տեղակալի նշանակում և զինդատախազի ԺՊ. Աննա Վարդապետյանը երեք հրամանները` Եղեգնաձորի կայազորի դատախազի մասին
Աննա Վարդապետյանը երեք հրաման է ստորագրել, որոնք վերաբերում են զինվորական դատախազությանը։
Ինչպես հայտնի է, Վահե Հարությունյանից հետո, ով հրաժարվել էր զինդատախազի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնի համար հայտարարվել էր մրցույթ, դիմել էր միայն ՔԿ նախկին Հայկ Գրիգորյանը, որը դիմումը հետ էր վերցրել։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ հրամանով Եղեգնաձորի կայազորային զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանին դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում է ընդգրկել, այնուհետև ստորագրել ևս մեկ հրաման` նրան նշանակելով զինվորական դատախազի տեղակալ, երրորդ հրամանով Աննա Վարդապետյանը Էլիզբարյանի վրա է դրել ՀՀ զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտականությունները նոյեմբերի երկուսից։
Նշենք, որ Էլիզբարյանը համակարգում է 2013֊ից։










