Արմավիրի մարզի Գայ գյուղում այրվում է մոտ 3500 հակ անասնակեր
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18։17-ին։










