Պուտինը հանձնարարել է օտարերկրացիների համար առանց վիզայի ռեժիմի առաջարկներ պատրաստել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարների կաբինետին մի շարք այլ համապատասխան գերատեսչությունների հետ միասին առաջարկներ պատրաստել զբոսաշրջության, բիզնեսի և կրթական նպատակներով Ռուսաստան այցելած օտարերկրացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ՝ սահմանելու (առանց փոխադարձության սկզբունքի) առանց վիզայի ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների՝ զբոսաշրջության, բիզնեսի, կրթական նպատակներով, ինչպես նաև սպորտային և մշակութային միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:










