Պետդեպարտամենտը G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումներ չի ակնկալում

23:05 • 01.11.22

G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումներ չեն սպասվում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկումներ կլինեն G20-ի համատեքստում»,- ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ։

Նա պատասխանել է հարցին, արդյոք կա Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև շփումների հավանականություն՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի և այնտեղ դիվանագիտական անձնակազմի ավելացման հնարավորության վերաբերյալ:

«Ես չեմ ակնկալում, որ այս երկկողմանի հարցը կլինի G20-ի ժամանակ ԱՄՆ օրակարգում»,- ասել է Փրայսը։