Լեհաստանն արգելապատնեշ է կառուցում Կալինինգրադի հետ սահմանին
Չորեքշաբթի օրը լեհ զինվորները սկսել են փշալարեր անցկացնել Ռուսաստանի Կալինինգրադի հետ Լեհաստանի սահմանի երկայնքով։ Հաղորդում է AP-ն։
Լեհաստանի կառավարությունը որոշել է պարիսպ կառուցել՝ կանխելու նոր միգրացիոն ճգնաժամը: Քայլը պայմանավորում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Կալինինգրադ թռիչքների աճով։
Պատնեշը 2,5 մետր բարձրություն և երեք մետր լայնություն կունենա, հագեցած կլինի էլեկտրոնային հսկողության համակարգով և տեսախցիկներով:










