«Ռեգնում» լրատվական գործակալությունը դադարեցրել է աշխատանքը

20:10 • 02.11.22

«Ռեգնում» լրատվական գործակալությունը դադարեցրել է հեռարձակումները՝ գործակալությունը ղեկավարող ընկերության կողմից լրատվական գործակալության ղեկավարության փոփոխության պատճառով, հայտնել է գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

«Հարգելի ընթերցողներ, REGNUM-ը կառավարող ընկերության սեփականատերը փոխեց գործակալությունը կառավարող ընկերության ղեկավարությունը՝ չբացատրելով պատճառներն ու նպատակները: Դա անհնարին դարձրեց REGNUM-ի աշխատանքը նախկին ձևաչափով շարունակելը»,- գրված է խմբագրի հաղորդագրությունում։

Կոլերովը տեղեկացրել է, որ մինչև իրավիճակի պարզաբանումը REGNUM-ը դադարեցնում է հեռարձակումը։