Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 22 միլիարդ եվրո է հատկացրել. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն արդեն 22 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ֆինանսական, տնտեսական, ռազմական և հումանիտար աջակցության համար՝ չհաշված միության անդամ երկրների կողմից տրամադրվող երկկողմ ռազմական օգնությունը։
«ԵՄ-ն արդեն 22 միլիարդ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։ Այս թիվը չի ներառում այն ռազմական աջակցությունը, որը ԵՄ անդամ երկրները տրամադրել են երկկողմանի հիմունքներով», - ասել է Բորելը:










