Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարգևատրվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար

14:36 • 04.11.22

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը պարգևատրվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

Այս մասին նա հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում:

««Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով պարգևատրվել եմ պատվոգրով»,- գրել է նա: