Իրանի խորհրդարանի խոսնակը Հայաստան է հրավիրվել հունիսին. նրա՝ Բաքու այցը չեղարկելու և Երևան գալու վերաբերյալ տեղեկություն չկա. ԱԺ նախագահի մամուլի խոսնակ

16:07 • 04.11.22

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է Հայաստան դեռևս հունիս ամսին Իրան կատարած այցի ընթացքում, հրավերը ընդունվել է խոսնակի կողմից։ Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ժամկետների և այլնի մասին այս պահին որևէ բան ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել է Ադրբեջան այցը և գալիս է Հայաստան։

Այս մասով ԱԺ նախագահի մամուլի խոսնակը նշեց՝ որևէ տեղեկություն չկա։