Գերմանիայի կառավարությունը նախկին կանցլեր Մերկելին խնայողության կոչ է արել

23:31 • 04.11.22

Գերմանիայի կառավարությունը նախկին կանցլեր Անգելա Մերկելին հիշեցրել է իր արտոնությունների սահմանափակումների մասին, ներառյալ ճանապարհածախսը, և կոչ է արել խնայել, գրում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարության զեկույցը Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովին։

Ամսագրի տրամադրության տակ գտնվող փաստաթղթում ասվում է, որ նախկին կանցլերի պաշտոնը չպետք է լինի «կարգավիճակ», այն նախատեսված է «ծառայողական պարտականությունների և մշտական պարտականությունների կատարման համար», ընդ որում, «բացառվում է օգտագործել դա անձնական նպատակներով և լրացուցիչ եկամուտ ստանալու համար»։

Նշվում է նաև, որ Մերկելի ճանապարհածախսի փոխհատուցումը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե նախկին դաշնային կանցլերը ճանապարհորդում է Գերմանիայի անունից և շահերից ելնելով։