Արդեն ունենք 318 000 մոբիլիզացված. Պուտինը բացատրել է՝ ինչու մոբիլիզացվածների թիվը չի համընկնում ավելի վաղ Շոյգուի հայտարարած թվի հետ

15:43 • 04.11.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 000 մարդ։ Նրա խոսքով՝ նրանցից 49 000-ն արդեն մարտական գոտում է։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակում նախատեսվում է զորակոչել 300 000 մարդ։ Սակայն, ըստ նախագահի, կամավորների կողմից պլանը գերազանցվել է։

«Մենք արդեն ունենք 318 000 մոբիլիզացված, ինչո՞ւ 318 հազար։ Որովհետև կամավորները գալիս են։ Կամավորների թիվը չի նվազում»,-պատերազմական գոտում աշխատող կամավորների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարվել է մասնակի զորահավաք: