Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Երևան տեղափոխված տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ կայուն. ԱՆ
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկություն է տրամադրել Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:










