«Դավաճան». քաղաքացին՝ Հյուսիսային պողոտայով քայլող Փաշինյանին (տեսանյութ). news.am

13:18 • 04.11.22

Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում այսօր՝ տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությունը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախրար Վահրամ Դումանյանը:

Արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Հյուսիսային պողոտայով: News.am-ի հաղորդմամաբ՝ այդ ընթացքում քաղաքացիներից մեկը Փաշինյանի ուղղությամբ բացականչել է՝ «Դավաճան»: