ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել վաղը հեռու մնալ Ֆրանսիայի հրապարակից

20:21 • 04.11.22

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է նոյեմբերի 5-ին, չայցելել Ֆրանսիայի հրապարակի տարածք։

Դեսպանատունը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ընդդիմությունը վաղն այդ հատվածում հանրահավաք է անցկացնելու։

«Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել։ Նույնիսկ այն հավաքները, որոնք պետք է խաղաղ բնույթ կրեին, կարող են վերածվել բախումների, և հնարավոր է` բռնություն լինի, պետք է խուսափել բազմությունից և վերջին զարգացումների մասին տեղեկանալու համար հետևել լրահոսին»,–ասված է հաղորդագրության մեջ։