Թեև կա նախնական պայմանավորվածություն, սակայն չգիտեմ՝ երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը Բրյուսելում. Բայրամով

14:50 • 05.11.22

Նախնական պայմանավորվածություն կա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովն ասել է, որ օգոստոսի 31-ին կայացած հանդիպմանը նշվել է, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին:

«Բայց պետք է հաշվի առնել, որ դրանից հետո տեղի է ունեցել չպլանավորված քառակողմ հանդիպում։ Ուստի հաջորդ եռակողմ հանդիպման մասին դեռ տեղեկություն չկա»։