Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն

10:06 • 05.11.22

Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Այցի շրջանակներում Ա. Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: