Տանզանիայում ինքնաթիռն ընկել է լիճը․ 26 ուղևոր արդեն փրկվել է (տեսանյութ)

15:19 • 06.11.22

Ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տանզանիայի հյուսիսում՝ ընկնելով Վիկտորիա լիճը։ Ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում, սակայն չի ստացվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրանկո-իտալական ATR 42-500 օդանավում գտնվող 43 մարդկանցից 26-ն արդեն փրկվել են, հաղորդում է Tanzania Business Insight-ը: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։

Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը Twitter-ում հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։

Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ օդանավը լիճն է ընկել 100 մետր բարձրությունից, վթարի պատճառը եղանակային պայմաններն են։

Տեսանյութն՝ այստեղ։