Իրանը ներկայացրել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգ
Կիրակի առավոտյան Թեհրանում երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցության հարցերով նախարար Մոհամմադռեզա Աշտիանիի ներկայությամբ ներկայացվել է արդիականացված հեռահար զենիթահրթիռային «Բավար 373» համակարգը, գրում է IRNA գործակալությունը։
Հաղորդվում է, որ «Սայադ Բ4» հրթիռներով հագեցած «Բավար 373» ՀՕՊ համակարգի փորձարկումն արդեն իրականացվել է։
«Բավար 373» հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումների ժամանակ ֆիքսված թիրախը հայտնաբերվել է ավելի քան 450 կմ հեռավորության վրա և խոցվել ավելի քան 300 կմ հեռավորության վրա։
«Սայադ Բ4» հեռահար հրթիռն օգտագործում է պինդ վառելիք և առաջին անգամ է մարտական փորձարկում անցելլ: Հրթիռի հեռահարությունը և մարտական բարձրությունը համապատասխանաբար աճել են 200-ից մինչև 300 կմ և 27-ից մինչև 32 կմ:










