Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում
11:30 • 08.11.22
Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում:
Քննությունը շարունակվում է:
Placeholder










