Այսօր Ադրբեջանին շնորհավորող միջազգային գործընկերները պետք է փորձեն պարզել՝ որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը. Էդմոն Մարուքյան

19:26 • 08.11.22

Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար՝ այդպիսով օրինականացնելով դա»,- գրել է նա: