Նոր Գեղի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տունը մասամբ այրվել է․ ԱԻՆ

08:43 • 08.11.22

Նոյեմբերի 8-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացիներ կան։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչները դուրս են բերվել տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տունը՝ մասամբ (մոտ 60 քմ):