Թրամփը Փելոսիին «կենդանի» է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է «կենդանի», գրում է Politico-ն:
«Եթե ճիշտն ասեմ, ապա կարծում եմ, որ նա կենդանի է»,- ասել է Թրամփը Դայթոն քաղաքում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանրապետական թեկնածուների աջակցության հանրահավաքում:
Այնուհետև Թրամփը, գիտակցելով հավանական քննադատությունը, որը նա կստանա իր մեկնաբանության համար, հավելել է.«Հիմա նրանք կասեն՝ ինչ սարսափելի բան է: Նա Նենսի Փելոսիին անասուն է անվանել»։
Նա նաև խոսնակին անվանել է «խելագար Նենսի Փելոսի», ինչպես որ նախկինում հաճախ է արել:










