Մասկը խոսել է Twitter-ի միջոցով գումար փոխանցելու գաղափարի մասին
Twitter-ի նոր սեփականատեր, Իլոն Մասկը խոսել է սոցցանցի միջոցով գումար փոխանցելու գաղափարի մասին։
Օգտատերերի հետ աուդիո սենյակում զրույցի ժամանակ Մասկն ասել է, որ նրանք, ովքեր վճարել են սոցցանցում վերիֆիկացիայի համար, յուրատեսակ մնացորդ կստանան իրենց հաշվի վրա։
«Իսկ եթե՞ ցանկանում եք գումար ուղարկել ինչ-որ մեկին Twitter-ում»,-հարցրել է Մասկը։
Նա նշել է, որ բանկային հաշիվը սոցիալական ցանցի հաշվին կապելը թույլ կտա գումար փոխանցել կամ հանել:
«Ինչու՞ գումար չփոխանցել Twitter-ին, հիանալի գաղափար է»,- ասել է Մասկը։










