Նեպալում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր ու տուժածներ
Նեպալի արևմուտքում շենքերի փլուզման հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ Փլուզումը պայմանավորված է եղել տեղի ունեցած հզոր երկրաշարժով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով տուժել է նաև հինգ մարդ, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում։ Երկրաշարժից տուժած վայրերում աշխատում են փրկարարներ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Նեպալի արևմուտքում և զգացվել նաև Հնդկաստանի որոշ բնակավայրերում։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ: Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինություններ են ավերվել։










