91 տարեկանում մահացել է Ռոթշիլդների տոհմի ամենատարեց ներկայացուցիչը
91 տարեկանում մահացել է բրիտանացի ֆինանսիստ և Ռոթշիլդների տոհմի ամենատարեց ներկայացուցիչ Էվելին դե Ռոթշիլդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բրիտանական մամուլի ասոցիացիային։
Նշվում է, որ հանգուցյալն ականավոր բրիտանացի ֆինանսիստ էր, և այն մարդը, որն օգնեց միավորել իր ընտանիքի հայտնի բանկային խմբի բրիտանական և ֆրանսիական ստորաբաժանումները, և որին թագուհի Էլիզաբեթ Երկրորդը դիմում էր ֆինանսական խորհրդատվության համար:
27 տարեկանում, սկսած 1976 թվականից, Ռոթշիլդն արդեն նախագահում էր NM Rothschild & Sons-ում: Նախքան 2003 թվականին թոշակի անցնելը, նա կարողացել է հասնել վաղուց հաստատված նպատակին և միավորել լոնդոնյան բիզնեսը ֆրանսիական գործընկերոջ՝ Rothschild & Compagnie Banque-ի հետ:
Ռոթշիլդների տոհմը հրեական ծագումով բանկիրների և հասարակական գործիչների եվրոպական տոհմ է, որի պատմությունը սկսվում է 18-րդ դարի վերջից: Մայեր Ամշել Ռոթշիլդը հիմնադրել է բանկ Մայնի Ֆրանկֆուրտում: Դրանից հետո նրա բիզնեսը շարունակել են հինգ որդիները։ Եղբայրները վերահսկում էին հինգ բանկ եվրոպական խոշոր քաղաքներում՝ Լոնդոն, Փարիզ, Վիեննա, Նեապոլ, Մայնի Ֆրանկֆուրտ: Ռոթշիլդների երկու ճյուղեր՝ անգլիական և ֆրանսիական, գոյություն ունեն մինչ օրս:
Անցյալ հունվարին մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դը Ռոթշիլդը։










