Ռուսները հետ են քաշվում Ֆալուջայից. Բայդենը շփոթել է ուկրաինական Խերսոնն ու իրաքյան քաղաքը (տեսանյութ)

11:03 • 10.11.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լեզվի ևս մեկ սայթաքում է թույլ տվել՝ չկարողանալով հիշել, թե ուկրաինական որ քաղաքից է դուրս բերվում ռուսական զորքը:

Դնեպրի ափին գտնվող Խերսոնը նշելու փոխարեն, Բայդենը հայտարարել է, որ ռուսները լքում են Ֆալուջան:

Ֆալուջան քաղաք է Իրաքում, որտեղ տեղի է ունեցել իրաքյան պատերազմի ամենաարյունալի մարտը, մինչդեռ ռուս զինվորականները հայտարարել են, որ դուրս են գալիս Ուկրաինայի հարավ-արևելյան Խերսոն քաղաքից, գրում է Daily Mail:

Բայդենը արագ շտկել է ասածը, սակայն նրա հայտարարությունը մի փոքր խառն է ստացվել:

«Կարծում եմ՝ համատեքստն այն է, որ անկախ նրանից՝ նրանք հետ են քաշվում Ֆալուջայից՝ Խերսոն քաղաքից, թե ոչ, ռուսական ուժերը վերադառնում են գետով դեպի Դնեպրի արևելյան կողմ», - ասել է Բայդենը: